Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիայի անցկացման մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Մինչև 2019 թ. մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել հատուկ իջեցված գնով՝ կանխիկ կամ վարկով՝ ամսական վճարելով 2400 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։
Բացի այդ, մարտի 8-ից 10-ն ակցիայի շրջանակներում հեռախոսի հետ անվճար կտրամադրվի «Արծաթ» գեղեցիկ համար։
«Ձգտելով մեր ծառայությունները դարձնել առավել պարզ և հարմար, մենք մտածում ենք ոչ միայն մեր փաթեթների, այլև հաճախորդներին հասանելի և որակյալ սարքավորումով ապահովելու հնարավորության մասին։ Այս գարնանային ակցիան հենց այդ նպատակն ունի, և մենք ուրախ ենք առաջարկել հաճախորդներին այս նորաձև ու հասանելի սմարթֆոնը, իսկ փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ և հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 և 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–