USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Beeline-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ

02.06.2018, 12:44
Beeline-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Beeline-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Beeline-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում ընկերության աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի և նոր թվային աշխարհում բիզնես վարելու նոր պայմանների մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Beeline Հայաստանում այսօր տեղի է ունենում լուրջ մշակութային տրանսֆորմացիա, ընկերության աշխատանքը դառնում է ավելի բաց և թափանցիկ open space (բաց տարածություն) գրասենյակի շնորհիվ։ Մենք նաև հետևողականորեն աշխատում ենք Հայաստանում նորարար բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այդ առումով առանձնահատուկ դեր ունի Beeline Ստարտափ Ինկուբատոր նախագիծը, որտեղ հայկական ստարտափները ստանում են ոչ միայն գրասենյակային տարածք, այլև գործող խոշոր ընկերության անհրաժեշտ փորձ, որն իրենց կօգնի սեփական բիզնեսի զարգացման հարցում », - նշել էՀայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններից է փորձի փոխանակումն ու մասնագիտական գիտելիքների հարստացումը։ Որքան շատ մենք շփվենք մեր համայնքի ներսում և որքան շատ HR տեխնոլոգիաներ յուրացնենք, այնքան շատ ոչ ստանդարտ լուծումներ կգտնենք մեր բիզնեսների համար։ Այդ տեսակետից Beeline-ի փորձը շատ հետաքրքիր և օգտակար է։ Շնորհակալություն կազմակերպիչներին ընձեռած հնարավորության համար։ Մենք նախատեսում ենք ակտիվ շարունակել նման ձևաչափի հանդիպումներ անցկացնել այլ ընկերությունների հետ ևս», – նշել է ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Այցի շրջանակում Beeline-ի ղեկավարությունն ու աշխատակիցները ՄՌ Ասոցիացիայի անդամներին ներկայացրել են ընկերության զարգացման նոր ուղղությունները, ընթացիկ նորարական ծրագրերը, որոնց թվում է Beeline Ստարտափ Ինկուբատորը, ինչպես նաև կիսվել են նոր ձևաչափով աշխատանքի փորձով open space-ում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–