USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը

22.05.2019, 11:14
Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի բջջային հեռախոսահամարների վաճառքի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի բջջային հեռախոսահամարների վաճառքի երկրորդ փուլի մեկնարկի մասին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

Երկրորդ փուլի շրջանակում ընկերությունն անցկացնում է առցանց աճուրդ bid.beeline.am կայքում, որտեղ տեղադրված են այն պրեմիում հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտել առաջին փուլի ընթացքում։ Աճուրդը կտևի մինչև մայիսի 22-ը, ժամը 23։59։ 

«Այսօր վաղ առավոտյան ավարտվեց պրեմիում հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլը՝ ֆիքսված գներով և այժմ հայտարարում ենք երկրորդ փուլի՝ բաց առցանց աճուրդի մեկնարկի մասին։ Բոլոր հեռախոսահարների գները զգալիորեն իջեցվել են, և մեկ օրվա ընթացքում մեր բոլոր հաճախորդները կարող են իրենց հավանած հեռախոսահամարները գնել բաց աճուրդի պարզ և թափանցիկ պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ավելի մանրամասն աճուրդի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–