USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն ներկայացնում է ընկերության նոր առաջարկները

19.12.2018, 12:41
Ընդհանուր առմամբ ընկերության մենեջերները կայցելեն 46 գրասենյակ։
Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն ներկայացնում է ընկերության նոր առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ում հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ գրեթե 70 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ ընկերության մենեջերները կայցելեն 46 գրասենյակ։

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացնում է «COMBO» առաջարկը և սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան։

«Beeline-ում «Հաճախորդի օրը» շատ օգտակար և արդյունավետ գործիք է, որի միջոցով մենք ներկայացնում ենք հաճախորդներին մեր գործող ծառայությունները և ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Հենց նման միջոցառումներն են օգնում կատարելագործել մեր առաջարկները, բարձրացնել սպասարկման որակը, առավել մոտ լինել բաժանորդներին և դարձնել մեր ծառայություններն առավել պարզ և հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 դիմում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–