USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Beeline–ը Հայաստանում սկսել է Samsung GALAXY S5 սմարթֆոնի պատվերների ընդունումը

07.04.2014, 11:28
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հրավիրում է հաճախորդներին ձևակերպել նոր Samsung GALAXY S5 սմարթֆոնի պատվերներ, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Beeline–ը Հայաստանում սկսել է Samsung GALAXY S5 սմարթֆոնի պատվերների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հրավիրում է հաճախորդներին ձևակերպել նոր Samsung GALAXY S5 սմարթֆոնի պատվերներ, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Հայտեր կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում մինչև ապրիլի 10–ը։ Այն հաճախորդները, ովքեր կպատվիրեն սմարթֆոն, գնման ժամանակ որպես նվեր կստանան S View Cover հեռախոսի պատյան», – նշել են ընկերությունից։

Նոր Samsung GALAXY S5 սմարթֆոնի վաճառքը Beeline գրասենյակներում կմեկնարկի ապրիլի 11-ից։ Սմարթֆոնը կարժենա մոտ 336 հազար դրամ (շուրջ 815 դոլար)։

Samsung Electronics ընկերությունը մարտի 31–ին Երևանում ներկայացրել է իր նոր դրոշակակիր Samsung Galaxy S5 սմարթֆոնը` գերպաշտպանված կորպուսով և գերարագ ռեժիմով։

Samsung Galaxy S5-ի առավելություններից մեկը 16 mp տեսախցիկն է, որն ունի Real-time HDR և Auto Focus ֆունկցիաներ, որոնց շնորհիվ լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ են ստացվում։ Samsung Galaxy S5-ն ապահովված է նոր սերնդի Wi-Fi կապով, որն ապահովում է արագ և անխափան ինտերնետ։ Բացի այդ, էկրանի 5.1 HD Super Amoled տեսակը տեսանյութերի և լուսանկարների դիտումը հաճելի զբաղմունք է դարձնում։ Սմարթֆոնը քիչ էներգիա է ծախսում և ունի IP67 համապատասխանության վկայական, ինչը ենթադրում է կորպուսի մեջ փոշու հայտնվելու նկատմամբ դիմացկունություն և ջրի մեջ կարճ ժամանակով ընկղմելու դեպքում սարքի աշխատունակություն։

Սմարթֆոնը ունի նաև S Health 3.0 ծրագրի աջակցություն, ինչն ունակ է հետևել սրտի զարկերի հաճախականությանը։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–