USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա

26.08.2020, 16:33
Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին
Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900 սակագնային փաթեթի և Yandex.Plus –ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով:

«Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլև բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին և օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նոր փաթեթային առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանց Yandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ և հեռուստասերիալներ KinoPoisk HD հարթակում, և տրամադրում է 10% զեղչ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։