USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Beeline-ը և ռադիո «Ավրորա»-ն անցկացնում են «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ

28.04.2015, 16:27
Beeline-ը ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի անցկացման մասին, որը նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline-ը և ռադիո «Ավրորա»-ն անցկացնում են «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ

ՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ / Beeline-ը ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի անցկացման մասին, որը նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, մրցույթի հաղթողները որպես մրցանակ Beeline-ի կողմից կստանան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաև հնարավորություն կունենան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Պատմություններն անհրաժեշտ է ուղարկել մինչև մայիսի 7-ը ներառյալ հետևյալ հասցեներով. Երևան, Ահարոնյան 2, pr@beeline.am էլեկտրոնային հասցեին` «Մեր հաղթանակների պատմությունները» նշումով կամ Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին հաղորդագրության միջոցով: Մրցույթում կհաղթեն երեք մասնակից, ում պատմությունները կընտրվեն հանձնաժողովի կողմից:

«Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության երկու փառահեղ էջերից են: Այս հաղթանակներն իրականություն չէին դառնա առանց այն հերոսության, մեծ և փոքր սխրանքների, որոնց վերաբերյալ պատմություններ կան պատերազմի մասնակիցներից յուրաքանչյուրի ընտանիքում: Վստահ եմ, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի շնորհիվ այս երկու հաղթանակները կներկայացվեն նոր լույսի ներքո` հասարակությանը և հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն տալով վերստին գիտակցել ու գնահատել հաղթանակի և խաղաղության արժեքը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռադիո «Ավրորա»-ի համար մեծ պատիվ է ուղիղ եթեր հրավիրել «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի բոլոր հաղթողներին: Մայիսի 9-ին «Ավրորա»-ի եթերը ինչպես FM, այնպես էլ www.radioaurora.am կայքում առցանց հեռարձակումով, ամբողջությամբ նվիրված կլինեն երկու մեծ հաղթանակներին, մեր հայրերի և պապերի` պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմություններին, որոնք կներկայացվեն ձեր, ձեր հարազատների, հնարավոր է նաև իրենց` հերոսների շուրթերով: Դրանք այն պատմություններն են, որոնցով հյուսված են մեր հաղթանակները», - նշել է «Ավրորա» ռադիոկայանի տնօրենի տեղակալ Ռուզաննա Շահինյանը:

Մրցույթի հաղթողների պատմությունները կհրապարակվեն www.beeline.am պաշտոնական կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–