Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված PRO սակագնային փաթեթներն էլ ավելի գրավիչ են դարձել: Հաճախորդները նույն, կամ նույնիսկ քիչ ամվսավճարի դիմաց կստանան էլ ավելի շատ ներառված րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր, Beeline ՌԴ ցանց, էլ ավելի շատ գերարագ ինտերնետ, ինչպես նաև, ամենապահանջված բջջային հավելվածների ցանկին՝ առանց ինտերնետի տարիֆիկացման, ավելացել է Zoom հավելվածը։ Այս մասին հայտնում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը:
Ընկերությունը նաև ստեղծել է հատուկ հավելյալ «PRO 200» փաթեթը զանգերի համար․ 200 րոպե դեպի սակագնային փաթեթում ներառված նույն ուղղություններով՝ ընդամենը 200 դրամ ամսավճարով։
«Beeline-ը, ինչպես շատ բիզնեսներ, անցել է հեռավար աշխատանքի, և մենք սեփական փորձից գիտենք, թե բիզնեսն այժմ ինչ պահանջարկ ունի:Այս սակագնային փաթեթներովմենք փորձում ենք հնարավորինս բավարարել մեր գործընկերների սպասումները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը կգնահատեն առաջարկի առավելությունները, որոնքմիտված են նաև մեր կորպորատիվ հաճախորդներիբիզնեսի աջակցմանը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Business էջին։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-