USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Beeline ընկերությունը Ղարաբաղում օրինական է գործում. մամուլի ծառայություն

04.05.2015, 13:29
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) օրինական է գործում Լեռնային Ղարաբաղի տարածքում, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Beeline ընկերությունը Ղարաբաղում օրինական է գործում. մամուլի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) օրինական է գործում Լեռնային Ղարաբաղի տարածքում, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ CNews կայքը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Ադրբեջանը մեղադրում է «ՎիմպելԿոմ» ընկերությանը ( «Բիլայն» առևտրային ապրանքանիշ), իբր վերջինս անօրինական է գործում Լեռնային Ղարաբաղի տարածքում` տրամադրելով ռոումինգի ծառայություններ` համաձայն  հայկական դուստր «ՎիմպելԿոմի» և ղարաբաղյան բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի»։

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ ունեցած պայմանագրի համաձայն տրամադրելով ռոումինգի ծառայություններ, մենք օրենքը չենք խախտում»,–ասաց գործակալության զրուցակիցը` ավելացնելով, որ ԼՂՀ–ում ռոումինգի ծառայություններ են մատուցում հայկական բոլոր երեք բջջային օպերատորները։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-