Beeline-ը հաշվարկային համակարգի բաժանորդների համար գործարկում է «Ռուսաստանյան» ծառայությունը
04.12.2014,
18:42
Beeline ընկերությունը հայտարարում է «Ռուսաստանյան» նոր ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline ընկերությունը հայտարարում է «Ռուսաստանյան» նոր ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն` ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ բաժանորդային վարձ:
«Ռուսաստանյան» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0055# USSD-հրահանգը:
«Մենք առաջարկեցինք մեր հաճախորդներին ընտրել ծառայության համար անվանում նախքան այն ներկայացնելը շուկային։ «Ռուսաստանյան»-ը դա հերթական պարզ և հարմար առաջարկն է. հարմարավետությունը, պարզությունը և լավագույն գնային առաջարկը շուկայում ապահովել է Beeline-ը, իսկ անվանումը՝ մեր բաժանորդները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնեցին նոր ծառայության անվանման ընտրության հարցում, որը կվերացնի հեռավորությունը Ռուսաստանում գտնվող ձեր և ձեր հարազատների միջևե,-նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–