Beeline–ը վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ է բացել Շենգավիթում
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է Շենգավիթ համայնքում վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, նոր գրասենյակը գտնվում է Սողոմոն Տարոնցի 11/5 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը:
«Ծառայությունների և սպասարկման որակի կատարելագործմանը զուգահեռ Beeline-ը ձգտում է վաճառքի և սպասարկման գրասենյակները բաժանորդների համար դարձնել առավելագույնս հասանելի: Այս նպատակով մենք ավելացնում ենք գրասենյակների թիվը, և ես վստահ եմ, որ այսօրվանից Շենգավիթ համայնքի բնակիչների համար Beeline-ի պարզ և հարմար ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի և հարմարավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր սեփական վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 50-ը` մարզերում, իսկ 27-ը` Երևանում։
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) «ՎիմպելԿեմ» ընկերության 100–տոկսանոց դուստր ընկերությունն է, 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏել»–ի բաժնոտեմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։ -0-