USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար

08.05.2020, 14:00
Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Beeline-ն իր գործող կորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է 2 նոր հետվճարային ծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավար աշխատանքն արդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք և Microsoft Office ծրագրային փաթեթ։

«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 50 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 1ԳԲ բջջային ինտերնետ:

«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 100 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 2ԳԲ բջջային ինտերնետ։ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում» փաթեթների բաժանորդներին նաև տրամադրվում է Wi-Fi ռոուտեր։

«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, և համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաև ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքնարդյունավետ կազմակերպելու համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող են հավելյալ տրամադրվել Office 365 Business և Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 և 7000 դրամ ամսավճարի դիմաց»,- նշում են ընկերությունից:

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineBusiness էջին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-