USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը

05.05.2020, 11:46
Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը
Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երևանում և մարզերում: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են այստեղ։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
   
Հիշեցնենք նաև, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝

  • Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով,

  • Beeline-ի ծառայությունների դիմաց և այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,

  • հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:

«Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100  ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին»,- նշում են ընկերությունից: 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-