USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակի

18.10.2017, 14:32
Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից:
Beeline-ն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» հինգերորդ ազգային մրցանակաբաշխություն շրջանակում Beeline-ը Հայաստանում արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում առաջնային է սպառողին կապի հարմար գին առաջարկելը: Մեզ համար հաճելի է տեսնել, որ կազմակերպությունը յուրաքանչուր տարի գերազանցում է իր նախորդ տարվա առաջարկները: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն ՝ որպես «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր», այս տարի ևս գոհացրել է սպառողին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ողջ աշխատակազմին և գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին», - նշել է «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

«Շատ հաճելի է նման մրցանակներ ստանալը․ սա լավագույն ապացույցն է նրա, որ մեր ջանքերը գնահատվում են և մեր աշխատանքը գոհացնում է հանրությանը։ Դա ամենալավ շարժառիթն է առաջ գնալու և զարգանալու, ինչը և մենք մտադիր ենք անել։ Մենք շատ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար և գիտակցում ենք, թե որքան է այն պարտավորեցնող։ Beeline-ի համար իսկապես սկզբունքային է, որպեսզի իր ծառայությունները պարզ, հարմար և մատչելի լինեն բոլոր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն իր շնորհակալական խոսքում։

Ընկերությունը հիշեցնում է, որ նույն անվանակարգում Beeline-ը մրցանակ էր ստացել նաև 2015 թվականին։ 2014 թ.–ին «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացել էր «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Նույն տարում ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվել էր լավագույնը երկու անվանակարգերում՝ «Կապի ոլորտի առաջատար» և «Օտարերկրյա ներդրող»:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վեոն» ընկերությունների խմբի մի մասն է, որը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է։ Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում։ -0-