Beeline-ն առաջարկում է iPhone-ների վաճառքի աննախադեպ պայմաններ
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մինչև հունիսի 30-ն Apple iPhone սմարթֆոնները կարելի է գնել ապառիկ և տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար։
Առաջարկի շրջանակում հաճախորդները միանում են «Սմարթ» սակագնային պլանին և առաջին երկու ամիսն ազատվում են բաժանորդավճարից։ Ակցիայի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Apple iPhone սմարթֆոնների բոլոր վերջին մոդելներն՝ iPhone 6s-ից մինչև iPhone X։
«Apple ընկերության հեռախոսները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից, և մեզ ամեն օր դիմում են այդ հանրահայտ ընկերության հեռախոսներն ավելի մատչելի դարձնելու առաջարկներով։ Այսօր մենք ուրախ ենք հայտնել, որ կարող ենք առաջարկել iPhone սմարթֆոնները մեր հաճախորդների կողմից արդեն սիրված ակցիայի շրջանակներում, երբ, գնելով հեռախոս Beeline-ից՝ հաճախորդը տոկոսի փոխարեն վճարում է իր կապի համար։ Ավելին, առաջին երկու ամսվա բաժանորդավճարը մենք վերցնում ենք մեզ վրա», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–