Beeline–ն ակցիա է գործարկում Հայաստանի բջջային հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ակցիան մեկնարկում է մարտի 8-ից և կգործի մինչև սույն թվականի մայիսի 9-ը:
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է սմարթֆոնում ներբեռնել BeeTV բջջային հավելվածը` 15 ամենադիտվող ալիքները դիտելու հնարավորություն ունենալու համար։
Հեռուստաալիքները ներառում են սպորտ, երաժշտություն, նորություններ, ծրագրեր երեխաների համար, խոհանոց, և այլ հաղորդաշարեր: Հեռուստաալիքների ցանկն է Հ1, 21 TV, ArmNews, Карусель, Матч!Футбол1, BBC World News, ԲԱԶՄՈՑ TV, ԿԻՆՈՄԱՆ TV, ՖԻԼՄԶՈՆ TV, ԹԱՎԱ TV, ОРТ, RU TV, RTG TV, Телекафе, МузТВ։
Ըստ հաղորդագրության, ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար։ Beeline բաժանորդների համար զրոյացվելու է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի:
«Beeline-ը հեռուստաալիքների ցանկը կազմել է այնպես, որպեսզի գոհացնի անգամ ամենապահանջկոտ բաժանորդին: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կարող է ներբեռնել մեր BeeTV բջջային հավելվածը և վայելել 15 ամենադիտվող ալիքներից որևէ մեկը: Իսկ Beeline բաժանորդների համար գարնանային տոներին ընդառաջ մենք պատրաստել ենք ևս մեկ անակնկալ՝ զրոյացնելու ենք տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը: Ցանկանում ենք բոլորին հաճելի դիտում», - նշեց Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-