USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Beeline-ն աջակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողովի անցկացմանը

11.06.2018, 18:38
Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումնեից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստի շարժման 30–ամյակին նվիրված գիտաժողով, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։  
Beeline-ն աջակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողովի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարևորագույն դրսևորումնեից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստի շարժման 30–ամյակին նվիրված գիտաժողով, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

«3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» գիտաժողովը «3-րդ հարկ» շարժման 30-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումների ամփոփումն էր, որին 2017 թ. նախորդել էին «30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրությունը և հանրային դասախոսությունների շարքը:

Գիտաժողովի նպատակն էր քննարկել «3-րդ հարկ» շարժման գործունեությունը և այսօրվա արվեստի հետ փոխհարաբերությունների խնդիրը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց, որ «3-րդ հարկ»-ի հայտը և այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը Կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր, որի շրջանակում հատկապես կարևորվում էր երիտասարդների ներգրավումը:

«Կարծում ենք՝ այն կնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը և Հայաստանի ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք Beeline Armenia-ին այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար», - ասաց նա։

«Մենք ուրախ ենք աջակցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման և նոր մոտեցումների կիրառման կարևորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները և դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ հարկ» շարժումը ձևավորվեց 1987 թ-ին՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում և որոշիչ դերակատարում ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման և նոր պրակտիկաների հաստատման գործում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0