USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

28.03.2020, 13:17
Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման գործընթացին: Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը: 

«Մարտի 29-ից սկսած ԿԳՄՍՆ-ի պատրաստած դասընթացների բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն BeeTV  հավելվածի «Տեսադարան» բաժնում: Բացի այդ, նույն հարթակի միջոցով աշակերտներին կներկայացվի նաև Հանրային հեռուստատեսության հեռարձակումը catch-up  հնարավորությամբ, որպեսզի երեխաները կարողանան դիտել տեսանյութերը ցանկացած ժամի և բաց չթողնեն որևէ դասընթաց: Այս ամենը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար բացարձակ անվճար»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:

«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Հաշվի առնելով մեր ցանցի և ինտերնետի լայն հասանելիությունը, հատկապես մարզերում,  մեզ համար շատ կարևոր է կրթության ոլորտում այս ներդրումը, որը կօգնի հնարավորինս շատ երեխաների այս օրերին ստանալու հիմնարար գիտելիքներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Դասընթացների բոլոր տեսանյութերից օգտվելու համար անհրաժեշտ է՝

Բեռնել BeeTV բջջային հավելվածը Android կամ IOS համակարգերի համար, լրացնել բջջային հեռախոսահամարը «Մուտքանուն» բաժնում և 2020 կոդը՝ «Գաղտնաբառ» բաժնում: Հավելվածից կարող են օգտվել ցանկացած օպերատորի բաժանորդները:

Նշվում է, որ BeeTV գործող բաժանորդների համար դասընթացները հասանելի կլինեն «Տեսադարան» բաժնում առանց լրացուցիչ գրանցման: Beeline բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, կարող են օգտվել հավելվածից առանց բջջային ինտերնետի սպառման:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-