Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ն այսօր հյուրընկալել է լրագրողների՝ ծանոթացնելու ընկերության յուրահատուկ մի ստորաբաժանման հետ, որն աշխատում է 4 տարածաշրջանային երկրների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հայաստանում Beeline-ի IT Hub-ը (ՏՏ փորձագիտական կենտրոն), որը զբաղվում է ՏՏ միջադեպերի լուծմամբ, բիլինգային հարթակների ու բիզնես հավելվածների սպասարկմամբ, հաջողությամբ հաղթահարել է պիլոտային շրջանն ու արդեն մեկ տարուց ավել գործում է Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի Beeline-ի աշխատակիցների ու հաճախորդների համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Հայաստանում Beeline-ը շարունակում է կորպորատիվ մշակույթի տրանսֆորմացիան, նոր լոգիստիկ գործընթացների ներդրումն ու գործողների օպտիմալացումը, ինչպես նաև IT Hub-ի նման կենտրոնների ստեղծումը։ Մենք հպարտ ենք այս ստորաբաժանմամբ, որն ապացուցում է, որ տարածաշրջանային միասնական փորձագիտական կենտրոնները գործնականորեն կայացած են և արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանում Beeline IT Hub-ն ունի 15 աշխատակից։ Նրանք մշտապես՝ 24/7 ռեժիմով ապահովում են Եվրասիա տարածաշրջանի ավելի քան 20 մլն բաժանորդի սպասարկող ՏՏ համակարգերի աշխատունակությունը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–