Beeline-ը հայտարարում է «Incognito» ծառայության գործարկման մասին
12.03.2015,
12:23
Beeline-ը հայտարարում է «Incognito» ծառայության գործարկման մասին շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդների համար:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Incognito» ծառայության գործարկման մասին շարժական կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդների համար:
Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին գաղտնի պահել հեռախոսահամարը զանգի ընթացքում, միայն այն բաժանորդներին զանգահարելիս, ում զանգահարողը ինքը կցանկանա:
«Incognito» ծառայությունը ստեղծվել է մեր բաժանորդների կողմից ստացված հետադարձ կապի եւ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ Beeline–ի ձգտումով առաջարկելու պարզ եւ հարմար ծառայություններ։ Այժմ, մեր բաժանորդները կարող են գաղտնի պահել հեռախոսահամարն այն ժամանակ, երբ ցանկանում են»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Incognito» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674171 համարին, հավաքելով *171# USSD-հրահանգը կամ ուղարկելով 171 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին: Ծառայությունը ակտիվացնելուց հետո գաղտնի զանգ կատարելու համար անհրաժեշտ է կանչվող բաժանորդի հեռախոսահամարից առաջ հավաքել #31#:
«Incognito» ծառայության միացումն անվճար է։ Օրական վճարը կազմում է 25 դրամ, որը գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ ծառայությունը չի ազդում զանգերի տարիֆիկացման վրա, իսկ ծառայությունն ակտիվ լինելու դեպքում գաղտնի զանգի 1 րոպեի սակագինը հաշվարկվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի պայմանների:
«Incognito» ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում: Ծառայության ապաակտիվացման համար պետք է զանգահարել 0674170 համարին, հավաքելով *170# USSD-հրահանգը կամ ուղարկելով 170 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:
Ընկերության նոր ծառայությունը հասանելի է Beeline-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին բացառությամբ «Շարժական ինտերնետի» սակագնային փաթեթների բաժանորդների:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–