USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել

18.09.2018, 14:16
Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։  
Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, և լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ» փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, և մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսեր այլևս չի պահանջելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում և ցանցից դուրս (այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաև գերարագ ինտերնետի մինչև 12000 ՄԲ ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։ ։

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար և ևս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։

Ընկերությունից հայտնում են, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Նշվում է նաև, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» և ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաև զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–