USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Beeline–ի «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար ակցիա է գործարկվել

16.08.2016, 15:40
ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) անցկացնում է ակցիա «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Beeline–ի «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար ակցիա է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) անցկացնում է ակցիա «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մինչև հոկտեմբերի 31-ը «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 1000 դրամ ամսավճարի դիմաց 30 օրվա ընթացքում կատարել զանգեր դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված և բջջային ցանցեր 20 դրամ/րոպե սակագնով:

«Ռուսաստանյան» ծառայությունը մեծ տարածում ունի մեր հաճախորդների շրջանում, և օրինաչափ է, որ մենք ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ այն բարելավելու ուղղությամբ: Ամենատարածված առաջարկը վերաբերում էր բաժանորդներին դեպի Ռուսաստանի բոլոր համարներ զանգելու հնարավորություն ընձեռելուն: Ձգտելով ծառայություններն առավելագույնս հասկանալի և պարզ դարձնել` Beeline-ն իր բոլոր բաժանորդներին նման հնարավորություն է ընձեռում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվեկշռին բավականաչափ գումար լինելու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս 30 օրով:

Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը` հավաքելով *0051# հրահանգը։

Ընկերությունը հիշեցնում է նաև, որ նախքան ակցիայի մեկնարկը «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն էր ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր միայն դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-