USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի

05.12.2016, 13:31
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին։
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Beeline-ն արդիականացրել է օպտիկամանրաթելային ինտերնետի ենթակառուցվածքը, կատարելագործել է բաժանորդային սարքավորումների տեսականին, ինչը հնարավորություն է տվել նշանակալի բարելավել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի որակը:

Մասնավորապես, ընկերությունն իր գործող օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդների համար իրականացնում է բաժանորդային սարքավորումների անվճար փոխարինում: Հաճախորդներին տրամադրվում են Dual Band նոր երթուղիչներ բարձր տեխնիկական հնարավորություններով, որոնք ապահովում են մինչև 100 ՄԲ/վ արագություն:

Սարքավորումների տեղադրման աշխատանքներն իրականացվում են անհատապես, ըստ բաժանորդի ցանկության:

Գործում է նաև «Մասնագետի այց» ծառայությունը այն դեպքում, եթե հաճախորդի հարցը չի լուծվում հեռահար սպասարկման միջոցով:

«Ընդամենը մի քանի տարի է ինչ Beeline-ը սկսել է տրամադրել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ Երևանի և Գյումրիի բնակիչների համար: Մշտապես արդիականցնելով ցանցը, մենք կատարելագործում ենք տրամադրվող ծառայությունների որակը և վստահ ենք, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան մեր բաժանորդներին լիովին զգալ մեր ինտերնետի որակը և հարմարավետությունը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բոլոր հաճախորդները, ովքեր ցանկանում են փորձել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի արագությունը և որակը, կարող են միանալ 15 օր անվճար փորձաշրջանով:

Այս փորձաշրջանի ընթացքում հաճախորդը կարող է միանալ ինչպես Beeline ինտերնետ ծառայությանը, այնպես էլ «Neo Max» կոնվերգենտ ծառայությունների փաթեթին:

«Neo Max» ծառայությունների փաթեթով բաժանորդը ստանում է գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ, բջջային հեռախոսահամար Beeline բջջային ցանցում անսահամանափակ զանգեր կատարելու հնարավորությամբ, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն և մեկ միասնական հաշիվ բոլոր ծառայությունների համար: Վճարումը կապի բոլոր ծառայությունների դիմաց կարելի է իրականցնել լիցքավորելով միայն «Neo Max» փաթեթեին միացված բջջային հեռախոսահամարը:

Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0