Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը, հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցկացվել է «Հայաստանի ստարտափ էկոհամակարգ» խորագրով, բանախոսներ էին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հանդիպման ընթացքում խոսվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Բագրատ Ենգիբարյանը պատմել է նաև Հայաստանի ստարտափ էկոհամակարգի առավելությունների և բացերի, պետության հետ համագործակցության, գիտատար ստարտափների աջակցության և մարզային ծրագրերի զարգացման մասին։ Անդրեյ Պյատախինն իր հերթին ներկայացրել է ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերը և հեռահաղորդակցության ոլորտի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
«Այսօր ունեցանք չափազանց հետաքրքիր հանդիպում։ Անչափ կարևոր և իհարկե հետաքրքիր էր լսել Բագրատ Ենգիբարյանի նման մարդուն, ով կանգնած է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ստեղծման հիմքում։ Ուրախացնում է նաև ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերի հաջող ընթացքը և հաճելի է տեսնել, թե Անդրեյ Պյատախինն ինչ կարևորությունն է տալիս դրանց», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
«Հայաստանի ՏՏ ոլորտում հաջողությունները բազմաթիվ են և պայմանավորված են մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ, ոլորտում դրամաշնորհային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մեծ ընկերությունների կողմից համապատասխան էկոհամակարգերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան գրանցվում է 100 հայկական ստարտափ, որոնց 80 տոկոսը 2-3 տարի հետո շարունակում են աշխատել, չեն փակվում։ Ներկայում կարևոր է ուշադրությունն ուղղել մարզերին և այնտեղ ներդնել ոլորտում ձեռքբերված փորձը», - նշեց «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Մենք ուրախ ենք մաս կազմել և ներսից սատարել հայկական էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն մի քանի տարի է մենք սերտորեն աշխատում ենք ստարտափների և այս ոլորտի փորձագետների հետ։ ՍտարՀաբ Օֆլայն ձևաչափի հանդիպումները մեզ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և որոշակի լուծումներ առաջարկել։ Բացի այդ, մենք գործարկել ենք մեր սեփական ինկուբատորը, որը ստարտափներին օգնում է ստանալ անհրաժեշտ գիտելիքները՝ լավ գաղափարն աշխատող բիզնես նախագիծ դարձնելու համար»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–