USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր»-ին

17.05.2017, 18:59
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline)  տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ի Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր»-ին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline)  տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան  նվիրված ամենամյա միջազգային ակցիային, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջև ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, իսկ մայիսի 20-ին՝ 15:00-ից մինչև 21:00-ն:

«Beeline-ն ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Մենք կանգնած ենք, եղել հեռահաղորդակցության պատմության կերտման ակունքներում, որի մի մասն էլ այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի ևս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը և հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան և ծանոթանալ հայ կապավորների և հեռահաղորդակցության զարգացման պատմությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:

«Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիայի հիմնական նպատակն է` ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը:

Առաջին անգամ «Թանգարանների գիշեր» ակցիան կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ 2009 թվականին այս միջոցառմանը մասնակցել են արդեն 2300 Եվրոպական թանգարան: Այս տարի ևս աշխարհի ավելի քան 30 հազար թանգարաններ հանդես են գալու հատուկ միջոցառումներով և նախաձեռնություններով: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Արցախի 113 թանգարանների միասնութուն:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-