USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի կայքում գործարկվել է նոր բաժին կորպորատիվ հաճախորդների համար

14.05.2018, 17:29
Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նոր կայքէջ՝ հարմարավետ ինտերֆեյսով և կառավարման լայն հնարավորություններով:
Beeline-ի կայքում գործարկվել է նոր բաժին կորպորատիվ հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը գործարկել է կորպորատիվ հաճախորդների համար նոր կայքէջ՝ հարմարավետ ինտերֆեյսով և կառավարման լայն հնարավորություններով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հատուկ բիզնեսի համար մշակված www.b2b.beeline.am բաժնում տեղադրված են տեղեկություններ գործող և պոտենցիալ կորպորատիվ հաճախորդների համար, այդ թվում ներկայացված են տրամադրվող բոլոր սակագնային փաթեթները և ծառայությունները։ Բաժնում բարելավել է Անձնական գրասենյակի կառուցվածքն ու ներդրվել են հաշվի կառավարման նոր հարմարավետ գործիքներ։ Առկա է նաև առցանց սպասարկման հնարավորություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Մենք մշտապես բարելավում ենք մեր հաճախորդների սպասարկման ուղիներն ու գործիքները և ուրախ ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այսպիսի հարմարավետ և ժամանակակից ծառայություն։ Այսուհետ նրանք կարող են ժամանակ խնայել և կարգավորել կապին վերաբերող ծառայություններ նաև առցանց՝ առանց մեր գրասենյակ այցելելու։ Այս տարբերակով ցանկացած բիզնես կարող է օգտվել իր համար առավել հարմար առաջարկներից և սակագնային փաթեթներից, քանի որ աշխատանքը Beeline-ի հետ ոչ միայն հարմար է, այլև շահավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–