Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային հանգստի շրջանին
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ում տեղի ունեցավ հերթական «Հաճախորդի օրը», որն այս անգամ նվիրված է ընկերության սեզոնային ռոումինգ առաջարկին և այն բաժանորդներին, ովքեր մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործուղման, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Ընկերությունը բաժանորդների համար պատրաստել է նվերներ, որոնք օգտակար և հարմարավետ կլինեն ճանապարհորդության և գործուղման ընթացքում։
«Ամառային արձակուրդների շրջանն լիարժեք սկսվել է և մենք արդեն ուրախացրել ենք մեր բաժանորդներին մեր յուրահատուկ առաջարկով՝ օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Այսօր, մեր հաճախորդներին գրասենյակներում սպասվում է ևս մեկ անակնկալ․ հնարավորություն շփվել մեր ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, խոսել առաջարկների մասին և ստանալ նվերներ, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելիս», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից հիշեցնում են, որ մինչև 2019թ-ի սեպտեմբերի 20-ը, գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում։
Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:–0–