USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline-ի գլխավոր տնօրենը չի նախատեսում լքել իր պաշտոնը

10.04.2020, 14:17
Beeline-ի գլխավոր տնօրենը չի նախատեսում լքել իր պաշտոնը
Beeline-ի գլխավոր տնօրենը չի նախատեսում լքել իր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: Այս մասին հայտարարություն է տարածել Beeline ընկերության մամուլի ծառայությունը: 

«Ի պատասխան մամուլի ներկայացուցիչների հարցումներին հայտարարում ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև»,- նշել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել է «ԱՌԿԱ» գործակալությանը, Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ծագած հակասությունների պատճառով, գործընթացը շարունակվում է:  Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և բաժնետերերի միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, հակասությունները ծագել են հակասությունները ծագել ե այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Ընկերությունների մասին

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-