USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ի ղեկավարը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին

28.11.2018, 14:47
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային համաժողովին։
Beeline-ի ղեկավարը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։ 

Երկօրյա համաժողովը համախմբում է մասնակիցների, հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: 

Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։

Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձավ մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև ներկայացրեց, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։ 

«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, և այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու և հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ և կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների և առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգևատրվեն քոլեջների ուսանողների միջև անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:

Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–