USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

25.09.2018, 13:58
Beeline-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի նոր «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին:
Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի նոր «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին: Փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 րոպե Հայաստանի, ԼՂՀ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերին զանգահարելու համար, ինչպես նաև 500 րոպե Հայաստանում Beeline-ի ֆիքսված ցանցում զանգահարելու համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Նախընտրելի» փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 1300 դրամ, սակայն Beeline-ի գործող բաժանորդներն այս փաթեթին անցում կատարելով կարող են առանց հավելյալ վճարումների մինչև դեկտեմբերի 1-ն օգտվել նոր փաթեթի բոլոր առավելություններից ՝ ընդամենը 1100 դրամ ամսավճարով», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նոր սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսից զանգահարել 8001 կարճ համարով, և փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Նոր առաջարկին կարելի է նաև միանալ՝ այցելելով մոտակա Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ։

«Բաժանորդներից ստացված հետադարձ կապում մենք հաճախ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստանում։ Ոմանց համար ավելի կարևոր է ֆիքսված ցանցում առկա խոսելաժամանակը, ոմանք էլ նախընտրում են զանգահարել բջջային հեռախոսահամարներին կամ արտասահմանում գտնվող իրենց հարազատներին։ Վերլուծելով այդ կարծիքները՝ մենք որոշեցինք համատեղել այդ ամենը մի փաթեթում։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներին դուր կգա քաղաքային հեռախոսակապի այս նոր ունիվերսալ առաջարկը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշվում է նաև, որ մինչև 2019 թ․ հունվարի 15-ը Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, իսկ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր զանգերի արժեքը կկազմի 15 դր/ր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–