USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատարանի մասնակիցները ներկայացրին դասընթացի արդյունքները

29.05.2019, 17:05
Աշխատարանի ավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ և ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

Beeline-ի և Թումոյի  համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատարանի մասնակիցները ներկայացրին դասընթացի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում անցկացվող Reinforcement Learning-ի աշխատարանի մասնակիցները հայտնի Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարի ղեկավարմամբ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի արդյունքները: Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, աշխատարանի ավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ և ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

«Կարծում եմ, Թումոն հիանալի գաղափար է։ Երբ ես դպրոցական էի, չգիտեի, թե ինչ եմ ուզում և շատ բաներ ինձ համար հասանելի չէին։ Իսկ Թումոյում աշակերտները տարբեր ոլորտներ են ուսումնասիրում առանց որևէ ճնշման և ընտրում են այն ոլորտը, որն իրենց իսկապես հաճելի է։ Նաև շատ զարմանալի է, թե ինչ հեշտությամբ են այս երեխաները սովորում Python-ի կամ TensorFlow-ի նման բարդ բաները, որոնք համալսարաններում են դասավանդվում։ Ես ինքս էլ Python և մեքենայական ուսուցում ուսումնասիրել եմ համալսարանում», - նշեց Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:

«Միշտ հաճելի է տեսնել երիտասարդների հաջողությունները և համոզվել, որ նրանք նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում և կարողանում են դրանք կիրառել։ Մենք ուրախ ենք մասնակից լինել այս նախագծին և երջանիկ ենք այստեղ տեսնել այս հիանալի փորձագետին, ով երիտասարդներին կփոխանցի ժամանակակից և առաջատար ընկերությունում աշխատելու փորձը, կոգեշնչի ու կհուշի, ինչպես կարելի է հաջողության հասնել այսօրվա թվային աշխարհում», - նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Reinforcement Learning-ն արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–