Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում հուլիսի 26-ին ավարտվեց ևս մի աշխատարան՝ Մեսրոպ Կյուրկչյանի ղեկավարմամբ:
Կյուրկչյանը ավագ ծրագրավորող է Hulu ընկերությունում, որը խոշոր առցանց հեռուստապլատֆորմ է և պատկանում է The Walt Disney Company-ին, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը:
Թումոյի պատանիները Կյուկչյանի ուղղորդմամբ ստեղծում են առցանց ծրագրային հարթակի նախատիպ, որը կօգնի տարբեր կենտրոններում սովորող Թումո ուսանողներին ծանոթանալ, կիսվել իրենց գիտելիքներով կամ նորություններով: Ծրագիրը կոչվում է «Թումո Ընկեր», և ստեղծվում է այնպիսի ժամանակակից ծրագրավորման լեզուներով ու գրադարաններով, ինչպիսիք են ReactJS-ը, WebRTC-ը և MongoDB-ը։ Այս տեսակի աշխատարանները պատանիներին հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաների ներկայացուցիչների հետ, այլև իրականացնել գործնական նախագծեր ներկայիս ծրագրավորման ոլորտի ամենաարդիական գործիքներով:
«Beeline-ի հետ համագործակցությունը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները գտնել ընդհանուր հետաքրքրություններ հաջողակ բիզնեսի հետ: Սա տալիս է նոր հնարավորություն ու հորիզոններ երկու կողմերին էլ, և մենք մեծ հույս ունենք, որ այս օրինակը դեռ շատ կրկնություններ կունենա», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Բազմաթիվ նախագծեր իրականացնելով կրթության ոլորտում՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ անչափ կարևոր է երիտասարդներին ցույց տալ այն մարդկանց օրինակները, ովքեր իրենց գիտելիքների ու վարպետության շնորհիվ մեծ բաների են հասել կյանքում: Այս առումով հրաշալի է, որ մեր մասնակիցները լավ և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ են ստանում միջազգային առաջատար փորձագետներից, այդ թվում ազգությամբ հայ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո այցելում են տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:–0–