Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների աշակերտներ և երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից դեկտեմբերի ընթացքում այցելում են Հայաստանում գործող արտադրական կազմակերպություններ, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդերի գիտելիքները և պատկերացումները Հայաստանում գործող ընկերությունների և աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:
«Երիտասարդության զբաղվածության խնդիրները մշտապես գտնվում են ՀԳՀՄ-ի և իր անդամների ուշադրության ներքո: Այդ առումով ցանկանում եմ հատկապես նշել Beeline-ի գերազանց փորձը և գործառույթները՝ ուղղված ստարտափների և աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը: Մենք՝ Beeline-ի հետ միասին այս ծրագրի շրջանակում, այս անգամ, առավելապես կենտրոնացել ենք երիտասարդների կարիերայի պլանավորմանը և նրանց շրջանում աշխատաշուկայի պահանջների ընկալման բարելավմանը, հանուն նրանց զբաղվածության խթանման և ՀՀ տնտեսության զարգացման», - նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից և հարկատուներից մեկը Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր՝ նպաստելով կրթություն-աշխատաշուկա համագործակցությանը, ինչպես նաև խթանում է կարիերայի պլանավորման գործընթացն երիտասարդների շրջանում»,- նշել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Այցելությունները մասնակցելու են մի քանի ԲՈՒՀ-երի և սույն ծրագրի շրջանակում 5 ընտրված դպրոցների և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշակերտները՝ ընդհանուր 80 երիտասարդ:
Նշենք, որ հոկտեմբեր-նոյեմբերին տարբեր ուսումնական հաստատություններից ընտրված երիտասարդներ և կամավորներ մասնակցել են ՀԳՀՄ-ում կարիերայի պլանավորման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումներին, մասնավորապես՝ Հայաստանի Ազգային Ագրարային, Հայաստանի պետական մանկավարժական և Եվրասիա Միջազգային համալսարանից: Կլոր սեղան քննարկումների ընթացքում ներկայացվել են երիտասարդ մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի/գործատուների պահանջները, Հայաստանի տնտեսության զարգացող ճյուղերը (մասնավորապես՝ ՏՏ և ինժեներինգ, գյուղմթերքների արտադրություն, հագուստի արտադրություն, մետաղամշակում և այլն), ինչպես նաև ստարտափների և դրանց աջակցող գործիքակազմի մասին:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–