USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի

05.09.2018, 13:36
Beeline-ը հայտարարում է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։
Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։ «Սմարթ», «Quatro» և «NeoMax» սակագնային փաթեթների բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex Taxi, Yandex Music, Yandex Navigator, և Yandex Disk հավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչև 2019թ․մարտի 31-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից և նրանք հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել ևս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–