USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով ինտերնետ հասանելիություն կստանան

05.03.2019, 14:53
Beeline-ը հայտարարում է Երևանում ֆիքսված ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման նախագծի մեկնարկի մասին:

Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով ինտերնետ հասանելիություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Երևանում ֆիքսված ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման նախագծի մեկնարկի մասին:

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, 2019 թ-ի ընթացքում ընկերությունն արդիականացնելու է մայրաքաղաքի ֆիքսված ցանցը՝ հաճախորդներին տրամադրելով հասանելիություն VDSL ինտերնետին և բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը:

Առաջինը նոր տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն ստացան Կիլիկիա թաղամասի բնակիչները, որտեղ երկուշաբթի ընկերությունը պաշտոնապես հայտարարեց նախագծի մեկնարկի մասին և հավատարիմ հաճախորդներից մեկին նվիրեց Beeline-ի VDSL ինտերնետի տարեկան բաժանորդագրություն:

«Տասը տարի առաջ Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 ՄԲ արագությամբ ինտերնետը դարձավ իրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ դարձան մեր ինտերնետի բաժանորդներ, իսկ Հայաստանում վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: Այսօր առաջընթացը շարունակվում է, և մենք հայտարարում ենք մի նախագծի մեկնարկը, որը վստահաբար մեծ հաջողություն կունենա, ու յուրաքանչյուր բնակարանում ինտերնետը կդառնա 10-20 անգամ ավելի արագ, բայց անփոփոխ գնով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100  ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–