USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ

13.03.2020, 11:01
Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ
Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում Beeline-ն իր բաժանորդներին հնարավորություն է տրամադրում անվճար զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարության 8003 կամ 010550601 հեռախոսահամարներով: Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը:

Այս ժամանակահատվածում թեժ գծին հնարավոր կլինի անվճար զանգահարել Beeline-ի թե՛ ֆիքսված, թե՛ բջջային ցանցից: 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-