USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ի բաժանորդների համար զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել

21.05.2018, 14:28
Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։
Beeline-ի բաժանորդների համար զանգերը դեպի Արցախ ավելի մատչելի են դարձել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է նոր ակցիա ֆիքսված հեռախոսակապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կկարողանան դեպի Արցախի բջջային ցանց զանգեր կատարել 15 դրամ/րոպե սակագնով։ Առաջարկը գործում է մինչև 2019 թ․ հունվարի 15-ը։

«Մեզ համար որպես Հայաստանում կապի բոլոր տեսակներ տրամադրող օպերատոր շատ կարևոր է, որպեսզի մեր բոլոր ծառայությունները լինեն հաճախորդների համար հարմար և մատչելի։ Եվ այժմ շատ ուրախ ենք, որ ֆիքսված կապի բաժանորդները կկարողանան առավել մատչելի գներով զանգահարել Արցախում բնակվող իրենց հարազատներին և ընկերներին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշվում է, որ Beeline ֆիքսված ցանցից դեպի Արցախի ֆիքսված ցանց զանգերի սակագինը կազմում է 5 դրամ մեկ րոպեի համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–