USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»

25.07.2017, 17:16
Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։

Համագործակցության շրջանակում ֆորումն այցելել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ մրցույթների և վարպետության դասերի, ինչպես նաև շփվել է համաժողովի մասնակիցների հետ, հաղորդում է Beeline-ի մամուլի ծառայությունը։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափերի և ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաև Beeline-ի աշխատակիցները։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովը թույլ է տալիս հայկական ստարտափերին անմիջական մթնոլորտում փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև CampFire Pitch-երի ընթացքում շփվել հնարավոր ներդրողների հետ։

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այսքան հայկական ստարտափերի ներկայացուցիչների մեկ վայրում։ Վստահ եմ, որ մեկ շաբաթյա շփումը, մրցույթների ու վարպետության դասերի մասնակցությունը նրանց կօգնի նոր գիտելիքներ ձեռք բերել ու գործընկերներ գտնել։ Beeline-ը, հավատարիմ լինելով իր առաքելությանը, պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափների կայացմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ դա կարող է շատերի կյանքը փոխել դեպի լավը», - իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Beeline-ը միացավ սամմիթին։ Դա միայն խոսում է այն մասին, որ ընկերությունը ցանկություն ունի աջակցել հայկական ստարտափների զարգացմանը։ Պարոն Պյատախինի այցը կարևոր է սամմիթի մասնակիցների համար, քանի որ ոչ ֆորմալ շփումը նպաստում է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը», - նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ Beeline-ը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից և ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-