USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

23.07.2018, 16:36
Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը։
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Սևանի ափին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։

«Անցած տարի Beelinը ևս Սևան ստարտափ սամմիթի աջակիցն էր, և մենք ինքներս համոզվեցինք, թե որքան կարևոր է նման միջոցառման առկայությունը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա չափազանց կարևոր փորձ է, և ինչու ոչ, պոտենցիալ հովանավորների ու գործընկերների հետ հանդիպելու ու կապեր հաստատելու հիանալի հնարավորություն: Ես միշտ մեծագույն ոգևորությամբ եմ զրուցում և իմ գիտելիքներով կիսվում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նոր գաղափարներն ու լուծումները կարող են կյանքն ավելի լավը դարձնել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Սևանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն է, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 ԱՄՆ դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50 000 ԱՄՆ դոլար։

«Համագործակցությունը Beeline-ի հետ սկսվել էր դեռ «Սևան Սարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակներում և ուրախալի է, որ այն շարունակական է։ Շարունակական համագործակցությունն այսպիսի խոշոր կազմակերպությունների հետ խոսում է այն մասին, որ նրանք ևս հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ»,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշվում է, որ Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–