USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Beeline-ի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

17.07.2017, 14:20
Այս տարի հայ կատարողներից բացի, հանդես եկան նաև այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։
Beeline-ի աջակցությամբ կայացավ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։

Ավանդաբար տեղի ունեցան «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների շրջանակում, համերգային ծրագրեր՝ սիրված երգահանների մասնակցությամբ, և մշակութային հանդիպումներ:

Այս տարի հայ կատարողներից բացի, հանդես եկան նաև այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնին աջակցելու համար։

«Երիտասարդները մեր ապագան են, և շատ կարևոր է օգնել տաղանդավոր երիտասարդներին՝ կատարել իրենց առաջին քայլերն արվեստի աշխարհում։ Beeline-ը հպարտ է կատարել այդ կարևոր առաքելությունը։ Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներն, այլև արվեստը կարող են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը, և մենք ջանքերն ենք գործադրում արվեստը տարածելու համար։ Ուրախ ենք, որ այս փառատոնը ոչ միայն դարձել է բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, այլև սկսել է ընդլայնել սահմանները, և այսօր բացի հայտնի ու սկսնակ հայ կատարողներից, մեզ միացել են արտասահմանցի բարդեր», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։ Ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում է շնորհաշատ երիտասարդների հետաքրքրությունը բարդ ժանրի և առհասարակ մշակութային իրողությունների նկատմամբ, ինչ էլ առիթ է դառնում նոր գաղափարներով և նախագծերով հանդես գալու։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես գլխավոր հովանավոր Հայաստանում Beeline-ին մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համար», - նշել է «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը։

Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-