Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair-ը
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair-ը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝ առցանց և շրջիկ։
Ցուցադրվել են 150 հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:
«Ուրախ ենք, որ հայ արվեստագետների համար ստեղծվել է իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու և տարբեր ցուցասրահների հետ կապեր հաստատելու նման հիանալի հնարավորություն։ Վստահ եմ, որ սա նոր ձեռքբերումներ ունենալու և ճանաչում ստանալու խթան կդառնա նրանց համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ներկայացված ցուցասրահները, կուրատորները և այցելուները ոգևորված և շնորհակալ էին Երևանում նմանօրինակ միջոցառում ունենալու, Հայաստանն արվեստի կենտրոն դարձնելու համար: Եվ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել 2019 թվականի ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին: Մեր խնդիրն է ներգրավել տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին ու պատկերասրահներին՝ տարածաշրջանային մեծ ներկայացվածություն ունենալու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր՝ Հայաստանում Beeline-ին», - նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–