USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ի «Ադամանդ» համարները հնարավոր է գնել առցանց 20% զեղչով

29.08.2017, 17:04
Beeline-ի «Ադամանդ» համարներն այժմ ավելի հասանելի կլինեն բաժանորդներին։
Beeline-ի «Ադամանդ» համարները հնարավոր է գնել առցանց 20% զեղչով

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) գեղեցիկ՝ «Ադամանդ» համարներն այժմ ավելի հասանելի կլինեն բաժանորդներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Դրանք արդեն կարելի է գնել առցանց և ստանալ 20% զեղչ:

Նախկինում «Ադամանդ» համարները հնարավոր էր ձեռք բերել միայն Վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այժմ բաժանորդը կարող է ընտրել հեռախոսահամարը կայքում և պատվիրել առցանց ՝ վճարելով 280 000 դրամ:

Պատվերը ձևակերպելիս կարելի է նշել հասցե առաքման համար: Բացի այդ, բաժանորդը հնարավորություն կունենա մարել գումարը 6 ամսվա ընթացքում:

Նշենք, որ մինչ այդ առցանց կարելի էր գնել Beeline-ի այլ կարգերի գեղեցիկ համարները՝ «Նիկել», «Պղինձ», «Պլատին» «Արծաթ» և «Ոսկի»:

Դրանք նույնպես առցանց գնման դեպքում տրամադրվում են 20% զեղչով և 6 ամիս մարման հնարավորությամբ:

«Լինելով առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների կողմնակից՝ մենք ձգտում ենք առավել թվայնացնել մեր ծառայությունները և տնտեսել մեր բաժանորդների ժամանակը: Մեր ցանկությունն է, որ Beeline-ի պարզ և հարմար ծառայությունները առավել հասանելի լինեն բաժանորդների համար: Այժմ մեր գեղեցիկ համարները հնարավոր է ձեռք բերել մի քանի րոպեում առանց տանից դուրս գալու և ավելի ցածր գներով», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ և քարտի պատվերը ձևակերպել հետևյալ կայքում կամ 043 033-033 հեռախոսահամարով: 

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-