USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Beeline-ի հետվճարային բաժանորդների համար կգործի *102# ծառայությունը

05.04.2018, 12:47
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի հետվճարային բաժանորդների համար *102# ծառայության գործարկման մասին:
Beeline-ի հետվճարային բաժանորդների համար կգործի *102# ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի հետվճարային բաժանորդների համար *102# ծառայության գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն պարտքի վերաբերյալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Պատասխան-հարցումով «1» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն ընթացիկ ամսվա ծառայությունների գումարի մասին (նախորդ օրվա դրությամբ՝ առանց բաժանորդային վարձի և ներառյալ ԱԱՀ).

Պատասխան-հարցումով «2» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն վճարման ենթակա պարտքի մասին (նախորդ ամսվա պարտքը, ներառյալ ընթացիկ ամսվա վճարումները)», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Գովազդային տեղեկատվության ցուցադրումը հաշվեկշռի ծանուցման մեջ անջատելու համար անհրաժեշտ է հավաքել *554*1# հրահանգ, միացնելու համար՝ *554*2# հրահանգ։

Ընկերությունից հայտնում են նաև, որ գովազդային տեղեկատվության արտացոլման անջատումն ու միացումը կատարվում է անվճար:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-0-