USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա

24.10.2018, 11:26
Beeline-ն իրականացնում է ակցիա, որի շրջանակում Huawei Y6 Prime սմարթֆոնները վաճառվում են կապի ծառայությունների հետ միասին:
Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ն իրականացնում է ակցիա, որի շրջանակում Huawei Y6 Prime սմարթֆոնները վաճառվում են կապի ծառայությունների հետ միասին, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ձեռք բերելով կանխավճարային «Սմարթ 2500+» փաթեթին միացված սմարթֆոն, բաժանորդը կստանա 25 ԳԲ շարժական ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում։ Օգտվել առաջարկից հնարավոր է վարկով՝ ամսական վճարելով 3500 դրամ, կամ միանվագ վճարելով 84 000 դրամ։ Վարկը ձևակերպվում է 24 ամսով։ Ակցիան գործում է մինչև 2018 թ-ի նոյեմբերի 20-ը։ 

«Ձեռք բերելով սմարթֆոն Beeline-ում, մեր հաճախորդները միանալու են բջջային կապի հատուկ սակագնին, ինչպես նաև ստանալու են շարժական ինտերնետի մեծ ծավալ։ Մեծ հնարավորություններ ունեցող սմարթֆոնի և Beeline-ի որակյալ 4G և 3G ինտերնետ կապի շնորհիվ մեր հաճախորդների համար բջջային կապի բոլոր ծառայություններից օգտվելը կլինի առավել հարմար և շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Huawei Y6 Prime սմարթֆոնի էկրանը 5,7 դյույմ է, այն ունի IPS մատրիցա և աշխատում է Android 8.0 համակարգի հիման վրա։ Մարտկոցի ծավալը 3000 մԱժ է, դա թույլ է տալիս լիցքավորումից հետո հեռախոսն ակտիվորեն օգտագործել շուրջ 24 ժամ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:-0-