USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար

04.11.2014, 19:09
Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար, նշվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար, նշվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս և SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով «Սիմֆոնիա րոպեներ» ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

«Beeline-ի այս առաջարկն ավելի հաճելի է դարձնում հեռախոսի ձեռքբերումը Beeline-ի գրասենյակներում: Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին օգտվել հատուկ պայմաններից և, միանալով «Սիմֆոնիա» ծառայություններից մեկին, առանց սահմանափակման օգտվել բջջային կապից և ինտերնետից: Beeline-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը հեռահաղորդակցության շուկայում` կատարելագործելով ծառայությունները և պարբերաբար հանդես գալով նոր ու հետաքրքիր առաջարկներով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ և կարող են ընտրել «Սիմֆոնիա» ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային և ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչև ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:

«Սիմֆոնիա րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդները 60 օրվա ընթացքում չեն կարող օգտվել «Զրուցենք» ծառայությունից, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունից օգտվող բաժանորդները` 30 օրվա ընթացքում Regular, Premium կամ Super ինտերնետ փաթեթներից:

«Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:

Ընկերությունից հիշեցրին, որ 2014թ.–ի հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0