USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ

02.10.2019, 15:07
Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին:
Beeline-ն ավելացնում է Drive սակագնային փաթեթների ինտերնետի ծավալը մինչև 200ԳԲ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է Drive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը:

Գործող և նոր բաժանորդներն այսուհետ նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարային Drive սակագնային փաթեթներում նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն համապատասխանաբար 30/80/140/200 ԳԲ, իսկ կանխավճարային Drive ՍՓ-ի օգտատերերը նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն կստանան 20/50/80/100 ԳԲ ինտերնետ։ 

Միանալով հետվճարային Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին 18 ամսով՝ բաժանորդները կարող են ձեռք բերել Beeline 4G Wi-Fi երթուղիչը 100 դրամով:  

«Beeline-ն ավելի շահավետ է դարձրել, արդեն իսկ բոլորի կողմից սիրված Drive սակագնային փաթեթները։ Հետևելով բաժանորդների առաջարկներին` մենք ձգտում ենք ավելի շատ ինտերնետ տրամադրել առանց գնային փոփոխությունների։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Beeline-ի հավելյալ գերարագ ինտերնետից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–