USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ը Հայաստանում cloud gaming-ի ոլորտում պիլոտային նախագիծ կգործարկի

25.01.2017, 16:26
VimpelCom ընկերությունների խումբը, որը հայկական շուկայում ներկայացնում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), Հայաստանում կգործարկի պիլոտային նախագիծ cloud gaming-ի ոլորտում, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց VimpelCom ընկերության Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը:
Beeline-ը Հայաստանում cloud gaming-ի ոլորտում պիլոտային նախագիծ կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. VimpelCom ընկերությունների խումբը, որը հայկական շուկայում ներկայացնում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), Հայաստանում կգործարկի պիլոտային նախագիծ cloud gaming-ի ոլորտում, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց VimpelCom ընկերության Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը:

BeeForce նախագիծը նոր լուծում է ամպային խաղերի ոլորտում: Նախագիծը նախ հաղթել է տեղական Digithon մրցույթում, իսկ 2016 թ.-ի հուլիսի 10-11-ին լավագույնն է ճանաչվել Digithon-2016 Eurasia մրցույթի միջազգային փուլում, որը տեղի է ունեցել Ղրղըզստանում: BeeForce նախագծի հիման վրա, Beeline-ը, այն երկրներում, որտեղ առկա է իր ապրանքանիշը, նախատեսում է ստեղծել ծառայություն հաճախորդների համար: Ծառայությունը կհիմնվի խաղային ոլորտում ամպային տեխնոլոգիաների կիրառման վրա:

Նրա խոսքով, նախորդ Eurasia Mobile Challenge մրցույթի շրջանակում ընկերությունը ընտրել է հայկական թիմի գաղափաներից մեկը, որն այժմ ներդնում է Հայաստանում` տեխնիկական լուծում, որը թույլ է տալիս առցանց խաղեր խաղալ ինտերնետի ցածր արագության պայմաններում:

«Սա լուծում է Cloud gaming-ի ոլորտում, որը թույլ է տալիս բարձր արագության ինտերնետի բացակայության պարագայում խաղալ multiplayer խաղեր: Beeline-ը Հայաստանում ունի ինչպես շարժական, այնպես էլ` ֆիքսված կապ, և այս գաղափարը շատ ռելևանտ է մեզ համար», - ասաց Գերչուկը:

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանում կան ինտերնետի տարբեր արագություններ. կան արագ ինտերնետով օպտիկական մալուխի օգտատերեր, կան  DSL և ADSL տեխնոլոգիաներ, որոնք ավելի ցածր արագություններ են առաջարկում, ինչպես նաև կան dial-up տեխնոլոգիաներ, որոնք համար նման լուծումը ակտուալ է:

Նրա խոսքով, տեխնոլոգիան շուտով կներդրվի Հայաստանում որպես պիլոտային նախագիծ, ինչից հետո փորձը կտարածվի նաև Խմբի ներկայության այլ երկրներում:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը պարզաբանեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, պիլոտային նախագիծը նախատեսվում է գործարկել 2017 թ.-ի առաջին եռամսյակում, ենթադրաբար, 500 հաճապորդի համար, ովքեր կզբաղվեն վերջինիս թեստավորմամբ:

«Սա նոր նախագիծ է ընկերության համար և մեզ հետաքրքիր է փորձել, քանի որ եթե Երևանում նմանատիպ նախագծերի կարիք չկա, ապա մարզերում դա շատ արդիական է` հաշվի առնելով յան տեղ գործող ինտերնետ ծառայությունների արագությունը: Փաստացիորեն, մենք ցանկանում ենք մեր մարզերի բաժանորդներին տրամադրել խաղ խաղալու նույնատիպ հնարավորություններ, ինչ և Երևանի բաժանորդներին», - ասաց Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-