USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Լավագույն ընկերներ» մրցույթի մասին

23.02.2016, 15:37
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին:
Beeline-ը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Լավագույն ընկերներ» մրցույթի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline)  և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

 «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 20-ից 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում դիտել փառատոնի ֆիլմերից մեկը, ընկերների հետ լուսանկարվել կինոթատրոնի սրահում տեղադրված Best Friends վահանակի մոտ և ուղարկել լուսանկարը pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 27-ը, ժամը 14։00-ն։ Մրցույթի պայմաններին բավարարող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Ֆեյսբուքում Beeline Armenia պաշտոնական էջում և կմասնակցեն քվեարկությանը: Հաղթող կճանաչվեն առավելագույն թվով քվե հավաքած երեք լուսանկարների հեղինակները:

«Beeline-ի աջակցությամբ անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Բրիտանական կինոարվեստի լավագույն գործերին, այլ նաև օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթը փառատոնի մասնակիցների և հատկապես երիտասարդների մոտ կամրապնդի մեր կյանքի կարևորագույն գաղափարներից մեկը` ընկերությունը, դառնալով ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու ևս մեկ առիթ և բազմապատկելով փառատոնի պարգևած դրական զգացողություններն ու վառ տպավորություններ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մրցույթները հրաշալի հնարավորություն են մարդկանց ներգրավելու փառատոնի շրջանակում: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերները միանում են աս նախաձեռնություններին և իրենց ներդրումն ունենում փառատոնի տարածման գործում», - ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Մրցույթն անցկացվում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում, մրցույթը կավարտվի մարտի 7-ին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-