USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline բջջային ինտերնետի «Մեգա» ծառայությունները տրամադրվում են նոր պայմաններով

08.08.2016, 17:14
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է օրական ինտերնետի Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 ծառայություններում փոփոխություններ իրականացնելու մասին:
Beeline բջջային ինտերնետի «Մեգա» ծառայությունները տրամադրվում են նոր պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է օրական ինտերնետի Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 ծառայություններում փոփոխություններ իրականացնելու մասին:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, օգոստոսի 1-ից Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունները գործում են առանց որևէ արագության սահմանափակման:

Փոփոխությունների արդյունքում Mega 200 (նախկին Mega 150) և Mega 300 ծառայություններում ավելացվել է առանց մեգաբայթային տարիֆիկացման տրամադրվող ինտերնետի ծավալը, որը կազմում է համապատասխանաբար 200 ՄԲ և 500 ՄԲ: Ավելին, իջեցվել է նաև Mega 500 ծառայության օրավարձը, որը կկազմի 150 դրամ:

«Mega» ծառայությունների ակտիվ լինելու դեպքում ներառված 200 և 500 ՄԲ ծավալները սպառելուց հետո մինչև օրվա ավարտը ինտերնետը տրամադրվում է 5 դրամ/ Փոփոխությունները գործում են ինչպես օգոստոսի 1-ից, այնպես էլ մինչ այդ ակտիվացրած «Mega» ծառայություններում:

Ծառայությունների տրամադրման ամփոփ նկարագրությունը, ինչպես նաև ակտիվացման և ապաակտիվացման հրահանգները կարելի է ճշտել զանհագարեկով *110*09#:Mega 200 (նախկին Mega 150), Mega 300 և Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ «Սմարթ», «Նեո», «Նեո Max», ինչպես նաև շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդներից:


«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–