USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը մեկնարկում է առաջին վիզուալ ռադիոն BeeTV բջջային հավելվածում

02.05.2017, 15:53
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է Ավրորա վիզուալ ռադիոալիքի ավելացման մասինBeeTV բջջային հավելվածում։
Beeline-ը մեկնարկում է առաջին վիզուալ ռադիոն BeeTV բջջային հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ավրորա վիզուալ ռադիոալիքի ավելացման մասինBeeTV բջջային հավելվածում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Շարունակելով ընդլայնել Բջջային Հեռուստատեսության BeeTV բջջային հավելվածի հնարավորությունները `Beeline-ը Ռադիո Ավրորայի հետ համագործակցության արդյունքում տրամադրում են բացառիկ հնարավորություն առաջին անգամ Հայաստանում անվճար դիտել Ավրորա վիզուալ ռադիոն ամբողջ Հայաստանում: Ավրորա վիզուալ ռադիոն հասանելի է նաև բոլոր Quatro ծառայության փաթեթի բաժանորդներին:

Հայաստանում Beeline-ը տրամադրում է BeeTV բջջային հավելվածը: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կամ պլանշետ, որոնք աշխատում են iOS и Android օպերացիոն համակարգերով, կարող է հավելվածի միջոցով դիտել ավելի քան 130 հեռուստաալիք ողջ երկրով մեկ:

«Beeline-ը մշտապես փորձում է հաճախորդներին առաջարկել ժամանակակից, պարզ և հարմար լուծումներ: Ուրախ ենք, ռադիո Ավրորայի հետ համատեղ հայտարարել այս եզակի նախագծի գործարկման մասին, որը թույլ կտա BeeTV բջջային հավելվածի միջոցով դիտել և լսել Հայաստանի ամենաճանաչված ռադիոկայաններից մեկն ոչ միայն Երևանում, այլ նաև ողջ Հայաստանում: Դիտելու համար անհրաժեշտ է Google Play-ից կամ Apple App-ից ներբեռնել BeeTV բջջային հավելվածը և վայելել Ավրորա վիզուալ ռադիոն HD որակով: Իսկ ցուցադրման բարձր որակը և catch-up-ի հնարավորությունը հաճելի կդարձնեն սիրելի հեռուստալիքների դիտումն ամենուր», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 8-ին Beeline-ը մեկնարկել էր աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար, որը գործում է մինչև սույն թվականիմայիսի 9-ը ներառյալ: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։ Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների համար զրոյացվում է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար վճարում են ըստ իրենց սակագնային փաթեթի:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.quatro.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Նշենք, որ հեռարձակումն իրականացվում է «Cross HI-TECH»-ի կողմից:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-